Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ-ի կամ Սաուդյան Արաբիայի ռազմական հարվածի հետևանքը կդառնա լայնամասշտաբ պատերազմը:
«Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում մեր երկրի պաշտպանության մասին: Ես շատ լուրջ հայտարարություն եմ անում, որ մենք ռազմական դիմակայություն չենք ցանկանում»,-ասել է Զարիֆը:
«Բայց մենք կպաշտպանենք մեր երկիրն առանց երկմտելու»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53111