«Շահդենիզ» հանքավայրից արդյունահանվել է ավելի քան 110 միլիարդ խորանարդ մետր գազ և շուրջ 27 միլիոն տոննա կոնդենսատ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Պետնավթընկերության (SOCAR) առաջին փոխնախագահ Խոշբախտ Յուսիֆզադեն:
Նրա խոսքով, 2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ «Շահդենիզ-1» նախագծի շրջանակներում Հարավկովկասյան խողովակաշարով Վրաստան մատակարարվել է 8,7 մլրդ խմ գազ, իսկ Թուրքիա՝ 63 մլրդ խմ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53093