Արևելագետ. Իրանի ու Սաուդյան Արաբիայի պատերազմում կհաղթի Թեհրանը

Սաուդյան Արաբիան մեղադրում է Իրանին՝ իր նավթային հանքավայրերի վրա անօդաչուների հարձակման մեջ:


Արևելագետ Ռոլանդ Բիջամովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դժվար թե ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ: Ըստ նրա, սաուդացիները պատրաստ չեն իրանցիների հետ ուղիղ առճակատման:


Նրա խոսքով, Իրանի ու Սաուդյան Արաբիայի պատերազմում կհաղթի Թեհրանը:


Նա հավելել է, որ չնայած սաուդացիները միլիարդներ են ծախսում պաշտպանության վրա, սակայն, ինչպես ասում էր Սուվորովը, հաղթում են ոչ թե քանակով, այլ հմտություններով:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53092