Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր ընդունել է Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին:
Ազերթաջի հաղորդմամբ, Ալիևը նշել է, որ ամեն նման հանդիպում հնարավորություն է ընձեռում անդրադառնալ հարցերի, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ:
Հիշեցնենք, Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53029