Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք:
Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետն ու ևս 2 անձ:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործությանը մասնակից այլ անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/53026