Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանի հետ տնտեսական կապերի զարգացմանը: Այդ մասին հայտարարել է Շահին Մուստաֆաևը:
Նա նշել է, որ երկրները զարգացնում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Կարս և Հարավային գազային միջանցքը:
Ըստ նրա, Վրաստանում գործում է 700 ադրբեջանական ընկերություն, իսկ Ադրբեջանում՝ 300 վրացական ընկերություն:
Նա հավելել է, որ Ադրբեջանը Վրաստանում ներդրել է 3.2 միլիարդ դոլար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52967