Մամուլ. Վալերի Օսիպյանը գնում է, ո՞վ կգա նրա փոխարեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող կուսակցության վարչությունում քննարկվում է Օսիպյանին փոխարինողի մեկ հավակնորդի` Վիլեն Գաբրիելյանի, համացանցում հայտնի «Նավակ ճոճողի» թեկնածությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ կայացած Անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, վճռվել է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետագա պաշտոնավարման հարցը: Ըստ այդմ, որոշում է կայացվել, որ նա պետք է հեռանա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո կարող են վերաբացվել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապված մի շարք քրեական գործեր եւ տեղի ունենան աղմկահարույց կալանավորումներ: Պարզվում է, որ այդ քրեական գործերի հարուցումը կասեցվել է Վանեցյանի անմիջական միջնորդությամբ եւ երաշխավորությամբ՝ պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու հիմնավորմամբ: Հենց դա է պատճառը, որ ակնարկում են նրա կապը հանցավոր իշխանության հետ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Շատ շուտով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժեշտ կտա ՀՖՖ նախագահի պաշտոնին: Ըստ «Իմ քայլը» խմբակցության մի անդամի՝ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարեւոր ազգային եւ պետական խնդրի լուծման վրա, նշանակում է, որ նա ինքնակամ պետք է հրաժարական տա նաեւ այդ պաշտոնից, քանի որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու նույնիսկ տեսական հնարավորություններն են շատ աղոտ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումների կիզակետում աննկատ մնաց Հայաստանից ոչ շատ հեռու՝ հարևան Թուրքիայում Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ Վեհաժողովի անցկացումը, որի գլխավոր թեման Սիրիան էր: Սիրիան, իհարկե, հսկայական ճյուղավորումներ ունեցող թեմա է, այդ թվում՝ դեպի Կովկաս: Անկարայում տեղի ունեցած եռակողմ Վեհաժողովից հետո կողմերի հայտարարությունները ընդհանուր խոսում են դրական տոնայնության մասին, թեև դա ամենևին փաստ չի դարձնում այն, որ հանդիպումը անցել է առանց փոխադարձ անհամաձայնությունների: Ավելին, խոշոր հաշվով, եռակողմ այդ ֆորմատը, որ գալիս է դեռևս Աստանայից, թերևս ավելի շատ անհամաձայնությունների կառավարման, քան շահերի զգալի ներդաշնակության ֆորմատ է: Անշուշտ, կարծել, որ այդ մեկ հանդիպումը վճռորոշ էր լինելու Սիրիայի կամ Կովկասի համար, իհարկե, միամտություն է, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ հանգրվանում են կանգ առել կողմերը Անկարայում: Առավել ևս նկատի առնելով այն, որ հաջորդ «կանգառը» լինելու է Երևանը: Համենայնդեպս, սպասվում է, որ հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ Վեհաժողովի առիթով Երևանում կլինեն Պուտինն ու Ռոհանին: Կկրի այդ այցը Անկարայում եռակողմ հանդիպման ազդեցություն, թե ոչ, ասելը, իհարկե, չափազանց դժվար է:


Միևնույն ժամանակ անկասկած է, որ համատեղ Երևանում գտնվելու հրավերն ընդունելու պարագայում, Ռուսաստանի և Իրանի նախագահներն առնվազն զուտ ֆորմալ, արարողակարգային տեսանկյունից երևանյան հավաքին տալիս են որոշակի նշանակություն: Այլ հարց է, թե այդ նշանակությունն ինչպես են օգտագործելու հետագայում թե՛ Մոսկվան ու Թեհրանը, և թե Երևանը: Հատկանշական է նաև այն, որ երևանյան հավաքը տեղի է ունենալու ԱՄՆ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցից հետո՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի առիթով: Ամերիկյան հանդիպումների պաշտոնական, այսպես ասած, ցանկը կամ ժամանակացույցը քաղաքական առումով տպավորիչ չէ, սակայն իհարկե պետք չէ բացառել ոչ ֆորմալ շփումներ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, որոնք իրենց հերթին կարող են ազդեցություն թողնել ԵԱՏՄ Վեհաժողովի շրջանակում Պուտինի և Ռոհանիի այցը կազմակերպած Երևանի օրակարգի վրա: Առավել ևս, որ ԱՄՆ-ում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, թեև կոնկրետ պայմանավորվածության մասին՝ տեղի և օրվա առումով, հայտնի չէ: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին անցկացրել է անվտանգության խորհրդի նիստ և հայտարարել, որ ընդհանուր անվտանգային միջավայրը կանխատեսելիի շրջանակում է և այնպիսին է, ինչպիսին դիտարկել է Երևանը: Իհարկե, ԱԽ նիստը կարող էր պայմանավորված լինել ԱԱԾ պետի աղմկոտ պաշտոնանկությամբ, սակայն մյուս կողմից պետք է նկատել նաև, որ Երևանում այն փաստացի հաջորդել էր նաև Էրդողան-Պուտին-Ռոհանի թուրքական հանդիպմանը»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունները քաղաքական որոշում են կայացրել, որն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի մինչեւ սեպտեմբերի վերջ։ Այդ տեղեկությունների համաձայն, առաջիկայում Մարտի 1-ի գործով, առայժմ որպես վկա, Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության կկանչվի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ ՀՔԾ-ի՝ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Հովսեփյանի կարգավիճակը ՀՔԾ-ում փոխվի, եւ նա գործով անցնի որպես մեղադրյալ։ Ի դեպ, պատահական չէ, որ արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորներ հրապարակ են նետում տեսակետներ, թե «Աղվան Հովսեփյանը չի կարող անմասն լինել այս գործընթացից, որովհետեւ ինքը ոչ միայն գլխավոր դատախազ է եղել, ինքը քաղաքական բնույթի գլխավոր դատախազ է եղել եւ իրականացրել է արդարադատությունը տվյալ պահին իշխանություն ներկայացնող ուժերի քիմքին համահունչ»: Նշյալ լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» դիմեց հատուկ քննչական ծառայություն, որտեղից նշեցին, որ չեն մեկնաբանում այդ տեղեկությունները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կրկին հարցաքննության է հրավիրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն ծանուցումով հարցաքննության է հրավիրել նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը պարզելու նպատակով նախ դիմեց Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին` հարցնելով, թե արդյոք Բակո Սահակյանը ստացել է ծանուցում հարցաքննության ներկայանալու համար: Դավիթ Բաբայանը պատասխանեց, թե տեղյակ չէ: Թեեւ նախաքննական մարմինը հրաժարվեց պատասխանել` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին կանչել են հարցաքննության, թե ոչ, արդյոք Սամվել Կարապետյանը եկել է նախաքննական մարմին եւ, ի վերջո, հաջողվեց արդյոք Վիտալի Բալասանյանին ՀՔԾ-ում հարցաքննել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի անջատված մասով քննությունից: Մասնավորապես, օրաթերթը պարզել է, թե նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով քննությունը կոնկրետ ինչ ուղղությամբ է տանում: Մեզ հասած տեղեկություններով` հարցաքննության հրավիրած անձանցից հետաքրքրվել են, թե Արցախից եկած զորամիավորումներին որտեղից եւ ինչ զենք են տվել, ինչ գումար են բաժանել: Մեզ հասած լուրերով` հարցաքննվածները նախաքննական մարմնի հարցերին պատասխանել են, թե Արցախում պայմանագրային զինծառայողներ են եղել, որոնք մարտի 1-ին 2-ին աշխատավարձ պիտի ստանային, սակայն չեն ստացել, որովհետեւ Երեւանում ծավալված իրադարձությունների հետ կապված նրանց բերել են մայրաքաղաք: Ուստի այն գումարը, որ տվել են Երեւանում, եղել է իրենց հասանելի աշխատավարձը, որը չէին հասցրել ստանալ Արցախում: Սակայն նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը փաստեր ունի, որ պայմանագրայիններին իրենց հասանելիք աշխատավարձից շատ ավելի գումար են տվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կնշեն Գյումրիում։ «Սեպտեմբերի 21-ին բոլորով գնում ենք Գյումրի. հիշեցնեմ, որ այս տարվանից մեկնարկում ենք անկախության տոնակատարությունների գլխավոր միջոցառումը մարզերում անելու գործընթացը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա հենց Գյումրիից մեկնելու է ԱՄՆ։ Իսկ ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Անկախության տոնը նշելու են Լոռու մարզում։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեր հարցին ի պատասխան ասաց․ «Որպես անկախության ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ բնական է, որ Հանրապետականն իր մշտական մասնակցությունը բերելու է այդ օրվա տոնակատարություններին եւ խորհրդին: Այս տարի եւս բացառություն չէ: Ծրագիրը դեռ քննարկման փուլում է, իսկ միջոցառումներին մասնակցելու են կուսակցական կառույցների ներկայացուցիչները եւ ղեկավար կազմը: Ընդհանուր առմամբ՝ մի քանի հարյուր հոգի»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը երեկոյան «Իմ քայլը» խմբակցության նիստին զգալի բացականեր են եղել։ «Իմ քայլի» ներկայացուցիչը պատմեց․ «Ցուգցվանգի վիճակ էր, անդրադարձ եղավ երեք խումբ հարցերի. ՍԴ-ի` Հրայր Թովմասյանի նկատմամբ քայլերի հերթականությունը քննարկվեց, եթե կարճ ասեմ` դատարանների դռները փակելու երկրորդ սերիան էր մշակվում։ Որոշվեց, որ պառլամենտը պետք է քաղաքական գնահատական տա թե՛ ՍԴ-ի, թե՛ Հրայր Թովմասյանի գործունեությանը, անհրաժեշտ դեպքում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն օժանդակի, նրա նկատմամբ առկա կոմպրոմատները շրջանառության մեջ դնի, մինչեւ հեռանա։ Սորոսականներն էին հատկապես ակտիվ։ Վանեցյանից հետո նրանց ոգեւորությանը չափուսահման չկար։ Որոշում կայացվեց` մեկ մարդու նման 88 պատգամավորներն էլ պետք է անդրադառնան, «ոչնչացնեն» Հրայր Թովմասյանին իրենց ՖԲ էջերում, բանավոր խոսքում։ Դա էր պատճառը, որ նիստից անմիջապես հետո մեկ դյուժին գրառումներ եղան, տարօրինակ էր իրավական հանձնաժողովի նախագահ` ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանի պահվածքը՝ ինքն էր հիմնավորում ՍԴ-ի դեմ արշավի իրավական հիմքերը։ «Պարյադըչնի» մարդու համբավ ուներ, բայց վերցրեց ու ասաց, որ ԱԺ-ն միակ լեգիտիմ մարմինն է, որն իրավունք ունի պահանջելու ՍԴ նախագահի հեռացումը։ Անդրադարձ եղավ նաեւ դատաիրավական բարեփոխումների խնդրին, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` առաջիկայում ԱԺ բերելիք օրինագծերին: Քննարկված գլխավոր հարցերից մեկն էլ Քոչարյանի՝ կալանքից ազատման խնդիրն էր։ Մոտեցումը մեկն էր` ամեն ինչ պետք է անել, որ նա կալանքից չազատվի, գործը քննող դատավորին ամեն գնով պետք է «հասկացնել»` Քոչարյանը չարիք է եւ պետք է անպայման բանտում մնա»:


«Փաստ» թերթը գրում է. «Սեփական ցանկությունները ամեն գնով կյանքի կոչելու ճանապարհին, ինչպես երեւում է, «իմքայլականները» որոշել են ոչնչի առջեւ կանգ չառնել՝ սկսյալ տեղեկատվական տոտալ հարձակումներից մինչեւ, ասենք, Բարձր դատարանի փոփոխություն (ոչ թե կազմի, այլ ինստիտուցիոնալ առումով, ինչի մասին, ի դեպ, գրել էինք դեռ օրեր առաջ): Ավելին, որոշ պատգամավորներ խորհրդարանում մեծամասնություն ունենալը նույնացնում են «ամեն ինչ մեզ կարելի է» գործելաոճի հետ: Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը գտնում է, որ «ԱԺ մեծամասնության կողմից որեւէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլեւայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից»:


Նշվածին պատգամավորը հավելում է նաեւ ամփոփիչ ասելիքը. «ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի»: Դժվար է ասել՝ այսպես է մտածում ամբողջ խմբակցությունն ու նաեւ վարչապե՞տը, թե միայն հատուկենտ պատգամավորների համոզմունքն է: Սակայն փաստն այն է, որ իշխանության անխտիր բոլոր ճյուղերը մեկ անձի ու մեկ ուժի ձեռքում հավաքելու փորձի գործընթաց է նշմարվում՝ իշխանության թեւերի տարանջատման սկզբունքի մասին իսպառ մոռացած: Ի դեպ, գրառման մեկնաբանություններում պատգամավորը նաեւ փաստացի սպառնալիքներ է հնչեցրել իրեն հակադրվողների նկատմամբ՝ մոտավորապես այսպիսի ոճով. «Պատշաճ տոնով խոսե՛ք, այլապես ռիսկ կա, որ անբարենպաստ հետեւանքներ ունենա։ Ինձ երեւի չեք ճանաչում։ Զգուշացնում եմ մի անգամ»: Հետո, իհարկե, պատգամավորը փորձում է ուղղել իրեն, թե ես նկատի ունեմ, որ ժողովրդի դեմ խաղ չկա, բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է: Եվ պատահական չէ, որ անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար զգուշացնում է իր թիմակիցներին առավել չափավոր լինել իրենց գրառումներում ու հարցազրույցներում, «մի քիչ դիվանագետ լինել», «լյապեր չթողնել» եւ այլն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Լուսինե Բարսեղյանին, ով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանի կինն է։ Բարսեղյանը երկար տարիներ որպես լրագրող աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում, հեղափոխությունից հետո էլ կատարում էր խմբագրի պարտականությունները՝ փոխարինելով Աննա Հակոբյանին, բայց վերջերս ազատվել է աշխատանքից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Վահե Գրիգորյանի մեկնաբանությունն առ այն, թե ՍԴ-ում այսօր երկու դատավոր կա, մյուսներն «անդամ» են, իշխող խմբակցությանը ծանր փորձության առաջ է կանգնեցրել։ Խմբակցության իրավաբանների շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել այս հարցը։ Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 109-րդ հոդվածը, որը սահմանում է «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը», սա սահմանում է ոչ թե ՍԴ «անդամի», այլ դատավորի համար։ Ու հիմա եթե ԱԺ-ն ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն սկսի, ավտոմատ «կջրվի» վահեգրիգորյանական մեկնաբանությունը, թե ՍԴ-ում կա երկու դատավոր, մյուսներն անդամ են»:


 


«Ժամանակ» թերթը գրում է. ««Գործող իշխանությունների կարգախոսներից մեկը ընկերոջ, բարեկամի, քավոր-սանիկի արժանիքներով պաշտոնների նշանակելու սկզբունքի բացառումն էր, որը հետեւողականորեն շրջանցեց ԵՊՀ-ն: Ամեն ինչ սկսվեց Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր Խաչիկ Գեւորգյանի քավոր Գեւորգ Մուրադյանին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ նշանակելուց, որն իր հերթին ապահովեց Արայիկ Հարությունյանի եւ Խաչիկ Գեւորգյանի մյուս ընկերոջ՝ Արթուր Իսրայելյանի պրոռեկտոր նշանակվելը:  Որոշելով հետ չմնալ մյուսներից՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը չխախտեց այս ավանդույթը եւ մյուս պրոռեկտորի պաշտոնում նշանակեց իր սանիկին՝ էլինա Ասրիյանին: ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52961

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel