Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ–ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակում

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով, կարող է կայանալ ՄԱԿ–ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակում։ Մենք դա ավելի շուտ հանդիպում ենք համարում: Հայաստանը լուրջ վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ ձեռնարկելով սադրիչ քայլեր: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։


Հիքմեթ Հաջիևը վստահություն է հայտնել, որ առաջիկա հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի դիրքորոշումը կներկայացվի համանախագահների, ինչպես նաև հայկական կողմի ուշադրությանը:

Հիքմեթ Հաջիևը նաև ավելացրել է, որ հանդիպման հստակ օրը կհայտարարվի, երբ կողմերը կհամաձայնեցնեն հարցը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52941