Արթուր Վանեցյանի հրաժարականի մեջ կա գեոպոլիտիկա: Այս մասին Facebook-ի իր էջում, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Կա նաեւ աշխարհաքաղաքական մեծ գործոն եւ իմ կանխազգացումներով, արտաքին քաղաքականության մեջ Նիկոլ Փաշինյանի ուղեղում եւ կաբինետում եփվում է աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների որոշման նախագիծ:
Վանեցյանի հրաժարականը ես կապում եմ այդ խլվլոցների, այդ դավադիր պրոցեսի նախապատրաստման հետ»,-նշեց Աշոտյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52937