Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) ուսումնասիրության արդյունքների համաձայն, Վրաստանում հարցվածների 49 տոկոսը գտնում է, որ երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ:
Ինչպես հայտարարել է Վրաստանում NDI-ի գրասենյակի ղեկավար Լորա Թորնթոնը, վերջին տասը տարվա ընթացքում սա այդ հարցի վերաբերյալ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է:
Նույն ուսումնասիրության համաձայն, հարցվածների 30 տոկոսը նշել է, որ Վրաստանն ընդհանրապես չի փոխվում, իսկ 18 տոկոսը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52926