Ուկրաինայի ԱԳ նախարարը պատմել է Դոնբասի կարգավորման «Զելենսկու բանաձեւի» մասին

Դոնբասի վերաբերյալ «Զելենսկու բանաձեւը» ենթադրում է տարածաշրջանում խաղաղության հաստատում կես-մեկ տարվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Վադիմ Պրիստայկոն:


«Ընդամենը մենք ունեք կեսից մինչեւ մեկ տարի: Եվ «Զելենսկու բանաձեւն» ավարտվում է արտահայտությամբ, որ մենք հինգ տարի չունենք բանակցությունները շարունակելու համար: Դա էլ հենց «Զելենսկու» պայմանական «բանաձեւն է»,- ընդգծել է նա:


Նախարարի խոսքով՝ այն ներառում է այնպիսի կետեր, ինչպիսիք են «մեր բոլոր տղաների եւ աղջիկների» վերադարձը, ինչպես նաեւ «հաղորդագրություններով, ուղերձներով, խորհրդանշաններով մեր ժողովրդին հասնելու» փորձ, որն ապրում է ինքնահռչակ հանարապետությունների տարածքում: Բացի դրանից, «Զելենսկու բանաձեւը» ենթադրում է անցում «նոր արմատական գործողությունների», եթե մոտ ժամանակներս չստացվի ավարտել պատերազմը: Պրիստայկոն հավելել է, որ Կիեւը պատրաստում է միջոցների փաթեթ, որը կարող է հեշտացնել Դոնբասի բնակիչների կյանքը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52922