Արտոնյալ առևտրային համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարի, կդյուրացնի ադրբեջանական ապրանքների Թուրքիայում իրացումը և արդար պայմաններ կստեղծի թուրքական ընկերությունների համար: Այս մասին թուրք-ադրբեջանական գործարար համաժողովում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը:
Ֆուադ Օքթայը կարևորել է երկկողմ համագործակցության խորացումը պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ներառյալ՝ համատեղ արտադրությունը:
«Մեր պաշտպանական արդյունաբերության անընդհատ ուժեղացման շնորհիվ՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Ադրբեջանի Զինված ուժերի արդիականացման գործընթացին»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52917