Միքայել Մինասյանը պետք է պատասխանի ՀՔԾ-ի հարցերին, քրգործ է հարուցված. վարչապետ

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ: Նա պետք է վերադառնա Հայաստան եւ պատասխանի ՀՔԾ-ի հարցերին: Հարուցված է քրեական գործ: Այս մասին Վանաձորում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետն իր խոսքում անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանին եւ, ըստ մամուլում տարածքով լուրերի, վերջինիս հետ հնարավոր պայմանավորվածություններին: Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, որ հեղափոխությունից հետո հանրությանը հետաքրքրում է, թե ինչու Սերժ Սարգսյանը ձերբակալված չէ, ինչու Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի եւ անգամ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ունի։ Լրագրողը հարցրեց նաեւ, թե ինչո՞ւ չեն բացահայտվում Սերժ Սարգսյանի կոռումպացված գործարքները, կարո՞ղ ենք ենթադրել, որ ինչ-որ քաղաքական պայմանավորվածություններ կան կամ իրավապահ համակարգն է թերանում, եւ արդյոք Սերժ Սարգսյանի ձերբակալության վերաբերյալ քաղաքական որոշում եղե՞լ է, որի մասին վերջերս հայտարարել էր Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։


Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, վարչապետն ասաց, որ Սարգսյանի երկու եղբայրներն անցնում են քրեական գործով, եղբոր երկու որդիներն անցնում են քրեական գործով, մյուս եղբոր երկու զավակներն անցնում են քրեական գործով, եւ նրանց մի մասը հետախուզման մեջ է․


«Սերժ Սարգսյանի վերաբերյալ, Միքայել Մինասյանի վերաբերյալ․․․հայտարարություններ են եղել, ես այդ հայտարարությունները կապում են նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով քննությունն արդեն հասել է իրեն, եւ շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի մասնավորապես Հայաստանի ստրատեգիական օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործոով, եւ ենթադրում եմ՝ ինքը մտածել է, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարգսյանի դեմ, որի արդյունքում վերջինս կձերբակալվի, ու որոշել է նախապես հայտարարել, որ ինքն ու Սերժ Սարգսյանը քաղաքական հալածյալ են»,- ասաց Փաշինյանը՝ Միքայել Մինասյանին խորհուրդ տալով վերադառնալ Հայաստան եւ պատասխանել ՀՔԾ-ի հարցերին։ Փաշինյանը հայտնեց, որ Մինասյանը սեփականաշնորհել է Լոռու մարզում գտնվող ստրատեգիական նշանակության շատ կարեւոր օբյեկտ, եւ երկու ամիս է՝ կառավարությունում փնտրում են դրա հիմքերը ու չեն կարողանում գտնել։ Ըստ վարչապետի՝ ՀՔԾ-ում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, դրանից ելնելով՝ Փաշինյանն այլ մանրամասներ չհայտնեց։


«Միքայել Մինասյանը Հայաստանի շատ օբյեկտների սեփականատեր է եղել եւ շարունակում է մնալ, ուրիշ բան, որ այդ սեփականությունը գրանցված է եղել մի կնոջ անունով, որի անունը ոչ մեկիդ ոչ մի բան չի ասում։ Բա էդ լրատվամիջոցներն ինչո՞վ ա ֆինանսավորել Միքայել Մինասյանը։ Երբ ասում ենք՝ Սերժ Սարգսյանի կոռումպացված գործունեության մասին, նկատի ունենք, որ ինքը գնացել, անձամբ ստեղ-ընդեղ փայ ա մտե՞լ։ Չգիտե՞ք որտեղ ա. հանքարդյունաբերությունից, էներգետիկայից, գովազդային դաշտից սկսած․․․»։


Փաշինյանն ասաց, որ նախկին կոռուպցիոներները շարունակում են խոսել, ինքը հասկանում է, որ դա հակասում է արդարության տրամաբանությանը, բայց դա չի հակասում իրավական պետության տրամաբանությանը․


«Որովհետեւ մենք ոչ մեկի բերանը չենք պատրաստվում փակել, թող խոսեն, բայց թող նաեւ արձանագրեն, որ էն, ինչ խոսում են, կարող է օգտագործվել իրենց դեմ։ Որեւէ մեկդ կասկածո՞ւմ է, որ Միքայել Մինասյանը միլիոնատեր է այսօր, այդ թվում՝ պետական լծակների կիրառմամբ եւ օգտագործմամբ։ Եւ մենք մինչ այսօր չենք ունեցել բավարար իրավական ընթացակարգեր՝ այդ սեփականությունը հետ բերելու համար։ Մեկ-մեկ մտածում եմ՝ սխալ ենք արել, բայց ավելի երկար եմ մտածում ու հասկանում, որ սխալ չենք արել, որովհետեւ սեփականության իրավունքը ժամանակակից աշխարհում շատ կարեւոր բան է։ Կարող էինք գնալ, եւ այդ կնոջը, որին, ի դեպ, փախցրել են Հայաստանից, բերել, ասել՝ գրեք, որ այդ ամբողջ գույքը նվիրաբերում եք պետությանը։ Բայց հասկանում էինք, որ ի վերջո այս պատմությունը բցվելու է, հետո ով սեփականություն ունի, կմտածեր՝ մի օր մեզ կանչելու են, ասեն՝ սեփականությունիցդ հրաժարվի։ Մենք գնացել ենք իրավական ճանապարհով, ոչ արդարության, բայց իրավական ճանապարհով։ Միշտ չէ, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է։ Այնպես որ ավանսով իրենցից քաղբանտարկյալ կամ քաղհալածյալ ստեղծել չի լինի, որովհետեւ այդ մարդիկ՝ կոռումպցաված համակարգի ներկայացուցիչները, ՀՀ-ն թալանել են, եւ դա ապացուցելի փաստ է, եւ իզուր են ձեւ անում, թե տեղյակ չեն ինչի մասին է խոսքը»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ ինքն ասել է՝ վենդետաներ չեն լինելու, եւ գնալու ենք իրավական ընթացակարգերով։ Վարչապետի վստահեցմամբ՝ չկա Հայաստանում այդպիսի մարդ, որն իրավական ընթացակարգերով չի կարող ձերբակալվել․ «Չկա այդպիսի մարդ, որովհետեւ ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ»։


Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ձերբակալելու քաղաքական որոշում ունենալուն, վարչապետն արձագանքեց․


«Քաղաքական որոշմամբ մարդ չենք ուզում եւ չպիտի ձերբակալենք։ Ես այս ընթացքում իրավապահ համակարգի հետ ունեցել եմ բավականին կոշտ խոսակցություն, ոչ Սերժ Սարգսյանի անունով կամ մասին, ես ասել եմ, որ ՀՀ-ի բոլոր կոռուպցիոներները պետք է հայտնվեն բանտում, եւ ինձ բավարար չեն թվում կոռուպցիոն գործերի քննության ծավալները, տեմպերը եւ արդյունքները։ Եղել է նման արձանագրում, բայց դա չի եղել անձանց մասին»։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52878

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel