Մոսկվայի եւ Անկարայի հետ Թեհրանի հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները գտնվում են ողջ պատմության ընթացքում ամենաբարձր մակարդակի վրա»,-նշել է նա:
Նա հավելել է, որ «միջազգային ասպարեզում Թեհրանի հիմնական ռազմավարությունը հարեւանների հետ երկխոսություն հաստատելն է»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52865