Փորձագետ. Իսրայելն Ադրբեջանին դիտարկում է, որպես ռազմավարական գործընկեր

Ադրբեջանը վստահելի գործընկեր է և այդ պատճառով իսրայելական ռազմական ձեռնարկությունները ցանկանում են աշխատել այդ երկրում: Այդ համատեքստում կարելի է դիտարկել «Israel Aerospace Industries LTD.»-ի մասնաճյուղի բացումն Ադրբեջանում: Այդ մասին հայտարարել է իսրայելցի փորձագետ Յուրի Բոչարովը:


Նա նշել է, որ Իսրայելն Ադրբեջանին դիտարկում է, որպես ռազմավարական գործընկեր Մերձավոր Արևելքում:

Ըստ նրա, Իսրայելն ու Ադրբեջանը ցանկանում են մաքսիմալ կերպով ամրապնդել երկկողմ տնտեսական և քաղաքական ոլորտներում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52841