ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ուսամա բեն Լադենի որդի Համզան սպանվել է Աֆղանստանի ու Պակիստանի շրջանում հակաահակեբչական գործողությունների արդյունքում: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը:
«Համզա բեն Լադենի կորուստը ոչ միայն զրկում է Ալ-Քաիդային կարևոր առաջնորդից ու հոր հետ խորհրդանշական կապից, այլև վնասում խմբավորման գործունեությանը», — ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ուսամա բեն Լադենի մահվան մասին հայտնել էր The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52816