ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լիտվա, Լատվիա և ԱՄՆ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ այսօր տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Զոհրաբ Մնացականյանի այցը Վիլնյուս նախատեսված է սեպտեմբերի 16-17-ին, այնուհետ նա կմեկնի Ռիգա», - նշեց խոսնակը՝ ավելացնելով, որ երկու երկրներում էլ նախատեսված են հանդիպումներ վարչապետերի, ԱԳ նախարարների հետ և խորհրդարաններում:
Իսկ սեպտեմբերի վերջին նախարար Մնացականյանը կմեկնի ԱՄՆ, որտեղ կմասնակցի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52790