Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել. նրա դին հայտնաբերել են կախված

Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։


Այս տեղեկությունը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Ավելի վաղ Սպուտնիկ գործակալությունը հայտնել էր, որ զինծառայողին եղբայրն է գտել անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52746