Քոչարյանի և մյուսների գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ ակտը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին ժամը 13-ին։


Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Քոչարյանի և մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ դատարանին խնդրելով անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը և կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի որոշման վրա։


Ըստ պաշտպանի՝ ՍԴ որոշումը հիմք ընդունելով՝ դատարանը պետք է ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին ու ուրիշ որեւէ խափանման միջոց չընտրի նրա նկատմամբ մինչեւ գործի քննության ավարտը:


Միջնորդության դեմ առարկեց թե՛ տուժող, թե՛ մեղադրող կողմը: Մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մասնավորապես նշեց, որ ՍԴ որոշման ուժով Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր առկա չեն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52743