Առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գաղափարն այսօր հետաքրքրություն չի առաջացնում դաշինքում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նրա խոսքով՝ ինքը չի հավատում, որ այդ արաջարկությունը ժամանակին է արված՝ նկատի առնելով ներկայիս անվտանգության միջավայրը:
«Ըստ իս, այսօր այդ հարցի քննարկումը իմաստ չունի: Ես ՆԱՏՕ-ում հետաքրքրվածություն չեմ տեսնում այդ հարցի նկատմամբ: Ես նաեւ չեմ հավատում, որ ներկայիս միջազգային անվտանգության պայմաններում այդ գաղափարը արդիական է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52718