Ընթացիկ տարվա հունվար-օգոստոսին Ադրբեջանում սպառողական ապրանքների գները և ծառայությունների սակագները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 2,6%-ով, այդ թվում՝ սննդամթերքը, խմիչքներն ու ծխախոտը թանկացել են 3,3%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 1,3%-ով, ծառայությունները՝ 2,7%-ով:
Ինչպես տեղեկացնում է պետական վիճակագրական կոմիտեն, հուլիսի համեմատ սպառողական ապրանքների գները և ծառայությունների սակագները նվազել են 0,3%-ով:
Սննդամթերքը, խմիչքներն ու ծխախոտը էժանացել են 0,8%-ով, ծառայությունների սակագները աճել են 0,1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գները մնացել են անփոփոխ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52696