ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականն անխուսափելի էր, քանի որ առկա էին շատ տարաձայնություններ նրա և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջև, փոխանցում է Le Monde-ը:
Նշվում է, որ Թրամփի մոտ կասկածներ են առաջացել Բոլթոնի լոյալության նկատմամբ, քանի որ սկսել էր տեղեկատվությունների արտահոսք:
Բոլթոնի մարգինալիզացիան և հետագա հեռացումը՝պատահական չէր և դա ամերիկյան ռազմավարության ձախողման արձանագրումն էր Իրանի ուղղությամբ: Այդպիսի կարծիք է հայտնել Իրանի նախագահի խորհրդական Հեսամեդդին Աշենը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52690