Մամուլ. Իշխանությունը ժամանակ է շահում. հանքը շրջափակողներին ուզում են «մաշացնել»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անընդունելի է համարում, որ մինչեւ այս կամ այն հարցի վերաբերյալ խմբակցության վերջնական դիրքորոշումը առանձին պատգամավորներ արտահայտում են տարբերվող տեսակետներ։ Որպես օրինակ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բերեց հենց Ամուլսարի հանքի շահագործման հարցը եւ նշեց, թե ելքը գտնված է, եւ այսուհետ պատգամավորները կարտահայտվեն միայն խմբակցության ներսում քննարկումների ժամանակ եւ չեն հանրայնացնի իրենց կարծիքը մինչեւ վերջնական որոշումը։ Միեւնույն ժամանակ պատգամավորը դա չհամարեց խոսքի ազատության ոտնահարում: «Կոնկրետ Ամուլսարի հարցում եւ այլ աղմկահարույց հարցերում, ես կարծում եմ, որ չպետք է հանրային դառնա այդ դեմ արտահայտվողների կարծիքը։ Այսինքն` գոնե վերջնական թիմի հետ հասկանան՝ չունեն այդ ճանապարհը գնալու, նոր խոսեն։ Այսինքն` թիմը դեռ վերջնական եզրահանգման չի եկել, արդեն տեսնում ենք այլ կարծիքներ։ Ես չեմ ընդունում դա։ Պատգամավորը թիմի անդամ է, կրում է թիմի պատասխանատվությունը», – նշեց նա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին կոչ արեց ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ իշխանությունը առաջիկա օրերին դիմելու է կոշտ միջոցների: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ դեռ 8 ամիս ժամանակ կա, եւ «Լիդիան»-ը իր գործունեությունը վերսկսելու է հաջորդ տարվա ապրիլ-մայիսից: Իսկ մինչ այդ հույս կա, որ հանքը շրջափակողները կա՛մ կհոգնեն, կա՛մ նրանց հնարավոր կլինի համոզել: Միայն այս տարբերակները փորձարկելուց հետո իշխանությունը կգնա ուժային լուծման»:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքական դաշտում օրըստօրե տարբեր վարիացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց հերթին կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել օրակարգային, ինչպես նաեւ քաղաքական վերադասավորումների։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց համար մի քանի ուղղություններով զարգացումների նախապատրաստվել՝ հնարավոր բոլոր ռիսկային տարբերակներից խուսափելու եւ դրանց պատրաստ լինելու համար։ Այսպիսով, ըստ թերթի աղբյուրի փոխանցման, Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր համար «պահեստային» ուժի ստեղծմանը, որը վարկանիշի անվերադարձ անկման ու հնարավոր կտրուկ զարգացումների ժամանակ իր համար վահան կհանդիսանա։ Լուրերի համաձայն, այստեղ կհամախմբվեն ինչպես խորհրդարանում գտնվող, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք դեմ են իշխանությունների վարած «մեղմ մեթոդներին եւ «թավշյա» քաղաքականությանը». չի բացառվում, որ այդ ուժի մեջ համախմբվեն այնպիսի դեմքեր, որոնք տարբեր ժամանակներում համարվել են քաղաքական հակառակորդներ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «2016 թ․ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին, հատկապես նրանց, որոնք եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչեւ սպայական կազմ։ Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլեւս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են։ Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, որը գումարում է դռնփակ նիստեր»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի այն աշխատակիցներին, որոնց ապօրինի ազատել էին աշխատանքից, սկսել են հետ կանչել: Բայց պատճառն ամենեւին այն չէ, որ ԱԺ նոր ղեկավարությունը ընկալել է իր գործած սխալը եւ որոշել է այն ուղղել, կամ հասկացել է, որ աշխատակազմի փորձառու աշխատակիցները կարող են օգտակար լինել: ԱԺ նոր ղեկավարությունը ուղղակի որոշել է այս մարդկանց քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակում հրաժեշտ տալ. հետ կանչված աշխատակիցներին այնպիսի չնչին աշխատավարձ են առաջարկում, որ նրանք իրենք են հրաժարվում աշխատել նման պայմաններով: Մի խոսքով, աղքատությունը մարդկանց ուղեղներում է, ոչ թե գրպաններում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռացումը 2 օր է՝ թոփ նյուզ է աշխարհում, ինչի նկատմամբ անտարբեր չէին նաեւ Հայաստանում` ոչ միայն այն պատճառով, որ օրերս ԱՄՆ է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլեւ որ Բոլթոնն ամենաբարձրաստիճան պաշտոնյան էր, որ այցելել էր Հայաստան թավշյա հեղափոխությունից հետո` շատ հստակ մեսիջներով` Իրանի հետ սահմանին, Փաշինյանի մանդատին ու արցախյան խնդրին առնչվող: ԱԳ փոխնախարար Արտակ Ապիտոնյանին հարցրինք` այդ հրաժարականն օրակարգային փոփոխություններ կմտցնի՞ Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում․ հայտնի է, որ Բոլթոնն առավել կոշտ արտաքաղաքական մոտեցումների կողմնակից էր։ «Պետք է հասկանալ` ով է անվտանգության հաջորդ խորհրդականը, որպեսզի հասկանանք, թե ինչ ուղղությամբ են ընթանալու հարաբերությունները։ Բոլոր դեպքերում, պարոն Բոլթոնի հետ բավականին լավ աշխատանքային հարաբերություններ էին հաստատվել»: Հանդիպումների ի՞նչ մակարդակ է սպասվում Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ այցի ժամանակ։ «Հենց այս պահին, երբ Դուք այդ հարցն ուղղում եք ինձ, տեղի է ունենում ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի այցը Հայաստան»: Այն կանխորոշիչ կլինի՞ ապագա հանդիպումների համար։ «Իհարկե»: ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ  Կոպիրկինը երեկ վերջապես հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը կգա Հայաստան․ ի՞նչ եք կարծում՝ դա կապվա՞ծ էր Բոլթոնի հրաժարականի հետ: «Ես պարզապես գիտեմ, որ պարոն դեսպանը հայտարարել է` Վ. Պուտինը կգա Հայաստան»: Սկսել եք նախապատրաստվե՞լ այցին։ «ԵԱՏՄ նիստի նախապատրաստությունները սկսվել են կես տարի առաջ»։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ հնարավոր է այդ նիստն անցկացվի Գյումրիում։ «Ես նման ինֆորմացիա չունեմ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազության Հատուկ կարեւորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, ով դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել եւ նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ): Դատարանը գլխավոր դատախազի հրամանը ճանաչել էր անվավեր, հրամանը Արթուր Դավթյանը բողոքարկել էր վերաքննիչ դատարանում` հընթացս խնդրելով Վ. Մուրադյանին` վերաքննիչում հայցից հրաժարվել, Մուրադյանն ընդառաջել՝ հրաժարվել էր հայցից, սակայն մի քանի ամիս հետո Արթուր Դավթյանը, խախտելով պայմանավորվածությունը, Վ. Մուրադյանին կրկին հեռացնում է ՀԿԳ վարչության պետի պաշտոնից, կրկին նշանակում զինդատախազի տեղակալ, Մուրադյանի պաշտոնում նշանակելով Լոռու դատախազ Արսեն Մարիտիրոսյանին, «որը դատախազությունում աշխատող իր սանիկներից մեկն է»։


Վ. Մուրադյանը կրկին դիմում է դատարան` արդեն վիճարկելով ե՛ւ իր ազատումը, ե՛ւ Լոռու դատախազի նշանակումը՝ դատարանը երկու գործն էլ վարույթ է ընդունում եւ կասեցնում դատախազի երկու հրամաններն էլ, սակայն Արթուր Դավթյանն այս երկու որոշումները չի կատարում։ Ավելին, դատախազության մեր աղբյուրը հայտնեց՝ «որպեսզի Դավթյանն իր սանիկին թողնի այդ պաշտոնում` կառուցվածքային փոփոխություններ է պատրաստվում իրականացնել»: Մեզ հետ զրույցում Վահագն Մուրադյանը հաստատեց այս տեղեկությունները՝ նշելով, որ երկուսն էլ գնում են աշխատանքի, ինչն անթույլատրելի է․ «Քանի որ դատարանը երկու հայցերն էլ վարույթ է ընդունել, դրանք օրենքի ուժով կասեցվում են, դա հստակ պահանջ է՝ մինչեւ դատաքննության ավարտը, դատարանն էլ որոշում ունի։ Այդ որոշումն էլ հասանելի է եւ ինձ, եւ ղեկավարությանը։ Ես այդ որոշումն ուղարկել եմ, միջնորդել եմ, որպեսզի կասեցնեն, սակայն մինչ օրս դեռեւս պատասխան չունենք։


Մարտիրոսյանը գնում է, գործով զբաղվում է, եւ, ըստ իս, անթույլատրելի է։ Անմիջապես պետք է կասեցվի պաշտոնավարումը․․․Դուրս է գալիս, որ կասեցված վիճակում ես պիտի գործի չգնամ եւ գումար ստանա՞մ։ Արսեն Մարտիրոսյանը մինչեւ հիմա էնտեղ ապօրինի է աշխատում, փաստաթղթեր է ստորագրում։ Ես գնում եմ աշխատանքի, բայց որեւիցե դատավարական գործողություններ չեմ կատարում, որեւէ բան ինձ չի մակագրվում»։ Դատախազությունից էլ թեմայի վերաբերյալ, կարելի է ասել, հրաժարվեցին պարզաբանում տալ, քանի որ փոխանցեցին միայն «տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը» հերթապահ նախադասությունը։ Հիշեցնենք, որ մեկ հայցը Մուրադյանը ներկայացրել է օգոստոսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի՝ 2018թ. որոշումն իրեն պաշտոնից փոխադրելու և այլ պաշտոնի նշանակելու մասին հրամանը: Երկրորդ հայցով էլ Մուրադյանը պահանջում է Արսեն Մարտիրոսյանին ՀԿԳ վարչության պետ նշանակելու հրամանը վերացնել»:


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունը ձեռնամուխ է եղել լուրջ գործընթաց սկսել ՀՀ-ում գործող ձկնաբուծարանների եւ ձկնարտադրությամբ զբաղվող ընկերությունների գործունեության սահմանափակման գործում։ Մասնավորապես՝ կառավարությունը պատրաստվում է կրճատել Արարատյան դաշտում գտնվող հորերի քանակը: Սա պայմանավորված է նրանով, որ, ըստ մեր աղբյուրների, համապատասխան կառույցներին հաշվարկներ են ներկայացրել, թե ձկնաբուծության վրա ծախսվում է բավականին մեծ ծավալի ջուր, սակայն ոչ համաչափ փոքր քանակի ձուկ է արտադրվում։ Ուստի, գործադիր իշխանությունը միջոցներ է փնտրում Արարատյան դաշտի ջրային պաշարների ծավալի կտրուկ նվազման միտումները կանխելու համար: Մյուս կողմից, մեր տեղեկություններով, իրավապահ մարմինները ուսումնասիրություններ են անում այս ոլորտում չարաշահումների առումով: Սակայն, փորձագետների ու ոլորտի մասնագետների համոզմամբ, այստեղ ամեն ինչ, մեղմ ասած, միանշանակ չէ, մասնավորաբար վերոնշյալ կրճատումները կարող են հանգեցնել բավականին լուրջ ռիսկերի։ Ի դեպ, այս մասին վերջերս կառավարության նիստերից մեկի ժամանակ մտահոգություն հայտնեց անգամ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ կատարվող բոլոր քայլերը պետք է լինեն հաշվարկված, իսկ բոլոր ռիսկերը պետք է գնահատված լինեն, որպեսզի սեփականատերերի համար այդ ամենը ցավոտ չլինի: Մասնավորաբար թույլտվությունների համակարգը այնպես պետք է կարգավորել, որ եւ՛ օրենքը չխախտվի, եւ՛ միեւնույն ժամանակ արդեն իսկ գործող, կայացած տնտեսվարողներին չկանգնեցնենք փակման վտանգի առջեւ: «Չպետք է ունքը սարքելու փոխարեն աչքն էլ հանել»,-ասել է Փաշինյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի հանքի կողմնակից ջերմուկցիները, որոնք զրկվել են բարձր վարձատրվող աշխատանքից, լռում են։ Լռում է նաեւ «Ջերմուկ աշխարհ»՝ նախկին «Լեչկամիսիայի» առողջարանը, որը 3 տարի առաջ պայմանագիր է կնքել, շենքը տրամադրել «Լիդիանին»՝ վերակառուցման, որ ապագայում իր աշխատակիցներին տեղավորի այնտեղ։ Սենյակները քանդել են, սակայն աշխատանք չեն սկսել: Դատի՞ եք տվել նրանց։ «Դատական պրոցես է ընթանում, սակայն որեւէ բողոք, պրետենզիա չունենք «Լիդիանի» նկատմամբ, ցանկանում ենք հարցը հաշտությամբ լուծել, որովհետեւ իրենք եւս մեղավոր չեն այս վիճակի համար, սպասողական վիճակում են, ինչպես մենք բոլորս։ Չգիտեն` կաշխատե՞ն, թե՞ ոչ, որ շարունակեն առողջարանի վերակառուցման աշխատանքները»,- ասաց առողջարանի պատասխանատուն: Ցանկանո՞ւմ եք, որ բացվի հանքը։ «Իմ ցանկությունից չի կախված. որոշողը մենք չենք»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում իրավապահների ստուգումները շարունակվում են, եւ նոր քրեական գործեր են հարուցվել: Մեզ հասած տեղեկություններով՝ նոր քրեական գործն արդեն վերաբերվում է ընկերության տնօրեն Արթուր Պողոսյանին ու վարչության պետ Արսեն Ղազարյանին: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվելու փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու համար: Մասնավորապես, սեպտեմբերի 6-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության երկու նախկին աշխատող հաղորդում են ներկայացրել ոստիկանությանը, որի քննությունից պարզ է դարձել, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության վարչակազմի ղեկավար անձինք 2019-ի մարտ ամսին պատրաստել են իրավունք վերապահող եւ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մի փաստաթուղթ, որտեղ նշել են ընկերության 15 աշխատողների աշխատանքից բացակայելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ զեկուցագիր, որի հիման վրա էլ նշված 15 աշխատողները մարտի 26-ին ազատվել են աշխատանքից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին՝ շոուբիզնեսցիներից ոմանք այդպես էլ չեն հետեւել դրանց, եւ ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն եւ Արման Հովհաննիսյանը: Նշվում է, որ նրանք 2018 թվականին պետությանը հարկ չեն վճարել եւ ՊԵԿ-ի բազմաթիվ հորդորներից հետո էլ չեն ներկայացել ու չեն հայտարարագրել իրենց եկամուտները: Եթե ՊԵԿ-ի վերջին նամակն էլ մնա անպատասխան, ապա, Անանյանի խոսքով, ՊԵԿ-ը նախահաշվարկ կիրականացնի ու կփոխանցի հետաքննիչներին: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է մի քանի երգիչների պրոդյուսերների հետ: Թաթայի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը շեշտեց՝ Թաթան հարկեր վճարում է ոչ թե որպես անհատ ձեռներեց, այլ ՍՊԸ-ի միջոցով, հետեւաբար, հնարավոր է, այդտեղից էլ առաջացել է շփոթմունքը»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստան ավտոմեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նրանք մեքենա են ներկրել աճուրդների միջոցով, իսկ երբ դրանք հասել են Հայաստան, պարզել են, որ մեքենայի որոշ մասեր չկան: Ասել է թե` գումարներ են ծախսել մարդիկ մեքենան գնելու, այն երկրից երկիր տեղափոխելու համար, բայց հետո ստացել են կիսատ-պռատ մեքենա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման դեպքերում ավտոներկրողները հսկայական դրամական կորուստներ են ունենում, քանի որ «գողացված» մասերը ստիպված են լինում փոխարինել կամ գնորդին մեքենան էժան գնով են վաճառում: Շատ դեպքերում անգամ գնորդները հրաժարվում են գնել մեքենան, եւ ներկրողը ստիպված է լինում այն կանգնեցնել ամիսներով մինչեւ նոր գնորդ ձեռք բերելը: Ընդ որում, ավտոմեքենայի մասերը հիմնականում պակասում են հենց Փոթի նավահանգստում:


Մեքենա ներկրողների կողմից բարձրացրած այս խնդիրը տեւական ժամանակ է` այդպես էլ լուծում չի գտնում: Ավտոներկրող Գագիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս «դարավոր» եւ չկարգավորվող խնդրին, հայտարարեց. «Փոթի նավահանգստում հենց մեքենան բացում են, սկսում են մեքենայից մասեր վերցնել: Մեքենան հասավ Վրաստան, նորմալ է, ինչ լինում է մեքենայի հետ, այնտեղ է լինում: Նկարներ ունեմ ինձ մոտ, որ Ճապոնիայում գտնվող մեքենան պարզ երեւում է, ամեն ինչ կարգին է, հիմա արդեն դուրս է եկել, բայց գնամ Փոթի այն վերցնելու, պետք է ստուգեմ` դետալներին ձեռք են տվել, թե ոչ: Վրացիները հիմնականում կատալիզատորներն են հանում մեքենայի վրայից ու դրանք վաճառում են, որովհետեւ թանկ է: Դժվար ամերիկացին կամ ճապոնացին կատալիզատոր հանի ու վաճառի»,- նկատեց ավտոներկրողը` ընդգծելով, որ Հայաստան մտնող ավտոմեքենաների մեծ մասը կատալիզատոր չունի, գողացված են: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կատալիզատորների վաճառքը եւս տարածված բնույթ է կրում: Դրանք այստեղ անգամ մեքենայի վրայից հանող ու միաժամանակ գնող ընկերություններ կան, իսկ արժեքը տատանվում է 300-400 հազար դրամի սահմաններում»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52679

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online