ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն առաջարկել է վրացական իշխանություններին քննարկել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի ՆԱՏՕ անդամակցելու հարցը:
Վրացի քաղաքագետ Պյոտր Մամրաձեն հայտարարել է, որ Ռասմուսենը նախկինում էլ է հանդես եկել այդպիսի առաջարկություններով:
Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ղեկավար պետությունները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, չեն քննարկում Վրաստանի՝ առանց Աբխազիայի և Հվ.Օսիայի Դաշինքին անդամակցելու հարցը:
Նա հավելել է, որ այժմ ՆԱՏՕ-ն այլ դիրքորոշումներ են գերիշխում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52631