Մոսկվան Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավման պատրանքներ չի տածում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Թեման այն չէ, թե Վաշինգտոնում ով որտեղ ինչով է զբաղվում, այլ այն, թե հարաբերությունների նորմալացման հեռանկարների եւ դրանց բարելավման տեսակետից այն ինչ արդյունք կարող է ունենալ»,- նշել է դիվանագետը:
«Ուստի մենք պատրանքներ չունենք, մենք առանձնակի հույսեր չենք տածում տեղի ունեցածի առնչությամբ: Այն, ինչը կարող է փոխվել ամերիկյան արտաքին քաղաքականության ասպարեզում, կոնկրետ դրա ռուսաստանյան սեգմենտում, գնահատելու ենք բացառապես ըստ կոնկրետ գործողությունների»,-նշել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52626