ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղեկացրել է, որ իր ասուլիսը տեղի կունենա Վանաձորում, այլ ոչ թե Գյումրիում, ինչպես նախկինում խոստացել է:
«Այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:
Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52625