Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Պրահայում ՌԴ հետ երկխոսությունը կշարունակվի

Պրահայում ռուսական կողմի հետ Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի կանոնավոր հանդիպումները կշարունակվեն անկախ այն բանից, թե ով կներկայացնի Մոսկվան: Այդ մասին հայտարարել է Աբաշիձեն:


«Դա վրաց-ռուսական երկխոսության ձեւաչափ է: Այն կարելի է անվանել Պրահայի ձեւաչափ: Բանակցորդ կարող է լինել ե՛ւ Կարասինը, ե՛ւ այլ մարդ, ե՛ւ Աբաշիձեն, ե՛ւ «Գամբաշիձեն»: Դա այն ձեւաչափն է, որտեղ հիմնականում քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ առեւտրատնտեսական կապերը, տրանսպորտային խնդիրները, առանձին հումանիտար թեմաներ»,-ասել է Աբաշիձեն:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52624