Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը ժամանել է Արցախ

Սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը:


Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից։ Պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ ճանաչողական շրջայցեր՝ կրթական, մշակութային հաստատություններ եւ արտադրական հիմնարկներ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52616