Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա հռչակավոր Սըր Անդրաշ Շիֆը

Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում անմոռանալի իր մենահամերգով հանդես կգա հռչակավոր Սըր Անդրաշ Շիֆը:

Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին:

Ծրագրում կհնչեն Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:

«Մերօրյա դաշնամուրային հսկաների մեջ Անդրաշ Շիֆը անգերազանցելի վարպետ է: Նա միաժամանակ և՛ կատարյալ հանգստություն է, և՛ արթնություն. այս երկու հատկանիշները միասին արդյունքն են դառնում անկոտրում կամքի: Նրա էներգիան անսպառ է, անմար, նրա հնչյունները կատարյալ են: Լսելով Շիֆին փակում ես աչքերդ և քեզ պատկերացնում հոսող առվի մեջ՝ տեսնելով ընդերքի գունավոր բյուրեղները»,- գրել է նրա մասին The San Jose Mercury-ն:


«Նա բացահայտել է երաժշտությունն այնտեղ, որտեղ այլոք միայն բանաձև են գտնում: Նա երաժշտության երանգներ է հաղորդել այնտեղ, ուր այլոք պարզապես նվագում են»: Իսկ սա արդեն «Լոս Անջելես Թայմզ»-ն է:


Անդրաշ Շիֆը մեր օրերի ամենահեղինակավոր դաշնակահարներից է: Լեգենդ դարձած անվան հետ կապված է երաժշտական բարձրարժեք մեկնաբանությունների մի ողջ դարաշրջան: Աշխարհի հեղինակավոր բեմերի և հռչակավոր փառատոների հաճախակի հյուրը չի դադարում զարմացնել միլիոնավոր երաժշտասերների Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի և Բարտոկի իր առանձնահատուկ մեկնաբանություններով: Անդրաշ Շիֆը ծնվել է 1953թ-ին Բուդապեշտում, ուսանել է Ֆերենց Լիստի ակադեմիայում՝ պրոֆեսոր Պալ Կադոսայի, Դյորդ Կուրտագի և Ֆերենց Ռադոշի հետ, իսկ ավելի ուշ Լոնդոնում՝ Ջորջ Մալքոմի մոտ:

Իբրև մենակատար և դիրիժոր Սըր Անդրաշ Շիֆը հանդես է գալիս Բեռլինի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա մենահամերգներով հանդես է գալիս Քարնեգի համերգասրահի Շտերն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում և երաժշտական կենտրոններում:

Դաշնակահարը ձայնագրում է բացառապես «ECM Records»-ի համար: Հայտնի են Բեթհովենի և Շուբերտի բոլոր սոնատների, Բախի լավ տեմպերացված կլավիրի հատորների, պարտիտատենրի և այլ հայտնի երկերի պատմական ձայնագրությունները:

1999թ-ին նա հիմնադրել է իր կամերային նվագախումբը՝ «Cappella Andrea Barca»-ն, որը միավորում է մենակատարների և կամերային երաժիշտների:

Մեծ է երաժշտի սերը դեպի կամերային երաժշտությունը: 1989թ-ին Սըր Անդրաշ Շիֆը դառնում է Զալցբուրգի մերձակայքում տեղի ունեցող հանրահայտ «Մուզիքթագե Մունդզեե» կամերային երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավարը՝ պատվով պահելով իր պաշտոնը մինչև 1998թ: 1995թ-ին նա Հայնց Հոլիգերի հետ հիմնադրում է «Ittinger Pfingstkonzerte» փառատոնը Շվեյցարիայի» «Իթինգեն» կարտեզյան վանական համալիրում: 1998թ-ին նա Վիչենցայի Օլիմպիական թատրոնում հիմնում է «Մեծարանք Պալադիոնին» երաժշտական շարքը:

Սըր Անդրաշը իր երաժշտական գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների: 2006թ-ին նա դարձել է Բոննի Բեթհովենի տան պատվավոր անդամ՝ Բեթհովենի ստեղծագործությունների իր յուրահատուկ մեկնությունների համար։ 2008թ-ին նրան շնորհվել է Վիգմոր համերգասրահի մեդալը՝ սրահի շուրջ 30 տարվա մշտական հյուրը լինելու համար: 2009թ նա դարձել է Բալիոլի քոլեջի հատուկ անդամը (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա)։ 2011թ-ին երաժիշտը ստացել է Շումանի մրցանակ, արժանացել Մոցարտեում հիմնադրամի՝ Մոցարտի անվան ոսկե մեդալին, գիտության և արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշանակիր, ինչպես նաև Վիեննայի համերգասրահի պատվավոր անդամի կոչմանը: Նրան տրվել է նաև Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ։ 2014թ. հուլիսին Լիդսի համալսարանի կողմից նրան շնորհվել է Երաժշտության դոկտորի պատվավոր աստիճան:

2014թ-ի հունիսին Անգլիայի թագուհու հոբելյանական պատվո շարքում երաժշտական արվեստին իր մատուցած ծառայության համար Սըր Անդրաշ Շիֆն արժանանում է ասպետի կոչմանը։

Սըր Անդրաշ Շիֆի «Երաժշտությունը ծնվում է լռությունից» գիրքը, որն էսսեների և Մարտին Մայերի հետ զրույցների ժողովածու է, հրատարակվել է 2017թ-ին՝ «Բերենրայթեր և Հենշել»-ի կողմից:

Փառատոնը իր հանդիսատեսին այլ անակնկալներ էլ է պատրաստել: Այդպես, սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են կրկնակի Գրեմմի մրցանակակիր ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը, հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք:

Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Սեպտմեբեռրի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52602

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online