ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսաստանաբնակ հայտնի գիտնական, բեւեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով:
«Պարգեւատրել Արթուր Նիկոլայի Չիլինգարովին ռուսական պետականության ամրապնդման գործում ունեցած ավանդի, խորհրդարանի զարգացման եւ բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»,-ասվում է նախագահի հրամանագրում, հայտնում է Պանարմենիանը:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52592