Էրդողանը Սիրիայում հայտնվել է ծուղակում

Թուրքիայի նախագահը, ունենալով լուրջ խնդիրներ երկրի ներսում և երկրից դուրս, ստիպված է ուժեղացնել իր հռետորաբանությունը: Նա սպառնում է ԱՄՆ-ին Սիրիայում անվտանգության գոտի ընդլայնելու փորձերով և ԵՄ-ին՝ փախստականներին Եվրոպա ուղղելով:


Թուրքիայի «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը տանուլ է տվել:


Էրդողանը դժգոհ է Սիրիայում տիրող իրավիճակից և Եփրատից արևելք անվտանգության գոտու ստեղծմամբ: Քուրդ գործիչները հայտարարել են, որ դեմ են ընդունել թուրքական ռազմաբազաներ անվտանգության գոտում:


Վաշինգտոնից լավատեղյակ աղբյուրները հայտարարում են, որ Թուրքիան չի համարձակվի ինքնուրույն մտնել Սիրիայի հյուսիս-արևելք՝ զգուշանալով ԱՄՆ-ի կտրուկ արձագանքից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52566