Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ մարդիկ գրեթե դադարել են սրտի վիրահատության համար Վրաստան մեկնել, քանի որ սրտի ստենտավորման գները շարունակում են իջնել:
«Այսօր արդեն ունենք 800.000 դրամ գին՝ 1 դեղապատ ստենտի համար նորաբաց Բեսթ-Լայֆ հայ-ճապոնական կենտրոնում։ 2018թ-ի մայիսին 1.1 մլն դրամից ավելի մատչելի գին չունեինք։ Գների անկման, ինչպես նաև պետական լայնածավալ ծրագրերի շնորհիվ գրեթե դադարել է սրտի վիրահատությունների համար հարևան Վրաստան մեկնելը։
Պետական ծրագրերի ընդլայնումը շարունակական է լինելու, բայց խնդրում եմ միշտ հիշել՝ «ամենալավ բուժումը կանխարգելումն է»,-ասվում է նախարարի գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է հրաման, որով փոփոխվում են «Կյանքի ստենտ» (Stent for Life) ծրագրի չափանիշները: Այս փոփոխությունների արդյունքում քաղաքացիները, որոնք դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում, քանի որ ավելացվել է այն ախտանիշների թիվը, որոնցով որոշվում էր պացիենտի համապատասխանությունը ծրագրին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52546