2018-ի մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 63,2 հազարով: Այս մասին հաղորդում է Facebook սոցիալական ցանցում ՀՀ կառվարության պաշտոնական էջը:
«Առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարի շեմը՝ կազմելով 601 հազար 524, այդ թվում՝ մասնավոր ոլորտում գրանցված աշխատողների թիվը կազմել է 403 հազար 358», - ասված է գրառման մեջ:
Այս տեղեկատվությամբ Facebook-ի իր էջոմ կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրառելով. «Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր կասկածի տակ են դնում այս թվերը: Որովհետեւ դրանք այնքան լավն են, որ հավատալը հեշտ չէ»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52543