Ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալը Վրաստանում երկրորդ եռամսյակում նվազել է 53,7%

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության նախնական տվյալներով՝ Վրաստանում իրականացրած ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալը 2019 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 187 միլիոն դոլար, ինչը 53,7 տոկոսով պակաս է 2018 թվականի երկրորդ եռամսյակի տվյալների համեմատ:


«Նվազեցման հիմնական պատճառներից մեկը գազատարի կառուցման նախագծի ավարտն է, ոչ ռեզիդենտ ուղիղ ներդրողի հանդեպ պարտավորությունների նվազեցումը (պարտքերի մարումը) և վերաներդրման չափի նվազումը», – նշել են վիճվարչությունում:


Վիճակագրության վարչության տվյալներով, 2019 թվականի առաջին կիսամյակում ներդրումների ծավալը կազմել է 473 միլիոն դոլար, իսկ 2018 թվականի առաջին կիսամյակում ներդրումները գերազանցում էին 726 միլիոն դոլարը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52511