Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը նախազգուշացրել է Իրանի շուրջը ճգնաժամի հետագա խորացման վտանգի մասին եւ Թեհրանին կոչ է արել լիովին կատարելու պարտավորություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում:
«Այժմ բոլորը պետք է գործեն պատասխանատվությամբ, այլապես գոյություն ունի այն բանի վտանգը, որ մենք բաց կթողնենք հակամարտության խաղաղ լուծման տանող շրջադարձը»,- կարծում է Մաասը:
«Այս իրավիճակում միանգամայն սխալ կլինի, եթե Իրանը ձգտում չդրսեւորի կատարելու պարտավորությունները Վիեննայի համաձայնագրի շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա ԳՀՀԾ-ի լիակատար կատարմանը»,- ընդգծել է Մաասը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52473