Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, Թուրքիան ունի մեծությամբ 5-րդ տնտեսությունը Եվրոպայում՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից հետո:
Սակայն Թուրքիայի տնտեսությունն ունի բազմաթիվ ստորջրյա խութեր:
Գործարզրկությունը հասել է 12.8 տոկոսի: Ոչ գյուղատնտեսական ոլորտում զբաղվածների 23 տոկոսը և գյուղատնտեսությունում զբաղվածների 88 տոկոսն աշխատում են չգրանցվածն աշխատատեղերում:
Թուրքիայի աշխատողների 33 տոկոսը զբաղված է ոչ ֆորմալ տնտեսությունում: Բացի այդ, նվազել են ուղիղ ներդրումները թուրքական տնտեսության մեջ:
Արտաքին պարտքը հասնում է 334 միլիարդ դոլարի և հարց է ծագում, թե ինչպես է Անկարան փակելու այդ պարտքը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52469