2019 թվականի հունվար-օգոստոսին Ուկրաինան նավթի և նավթի հումքի ներկրումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատել է 7,7%-ով՝ մինչ 482,155 հազար տոննայի:
«Հաշվետու ժամանակահատվածում Ուկրաինան ներկրել է 249,578 մլն դոլարի նավթ, ինչը 13,6%-ով քիչ է 2018-ի հունվար-օգոստոսի ցուցանիշից», - տեղեկացնում են ուկրաինական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Պետական ֆիսկալային ծառայության տվյալներին:
Մասնավորապես, հունվար-օգոստոսին Ադրբեջանից ներկրվել է 229,234 մլն դոլարի հումք, ԱՄՆ-ից՝ 15,049 մլն դոլարի, Ղազախստանից՝ 2,596 մլն դոլարի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52465