Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը. Աննա Հակոբյանը՝ «Ես մենակ չեմ» ֆիլմի մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կիսվել է իր տապավորություններով Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի պրեմիերայի մասին:


«Մեծ ոգևորություն ապրեցի՝ դիտելով ֆիլմը։ Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու։ Այս ֆիլմը, վստահ եմ, դա հրաշալի կանի։ Ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Թավշյա հեղափոխության հրաշքը հնարավոր է դարձել նաև հայուհիների մեծ ու վճռական մասնակցության շնորհիվ», - ասված է Աննա Հակոբյանի Facebook-յան գրառման մեջ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնին լեփ-լեցուն դահլիճում կայացել է Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չեմ» վավերագրական ֆիլմի պրեմիերան:


Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր ողջ բացառիկ ընթացքով և հաջողությամբ։


Կանադայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքի էջը հայտնում է, որ միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը, հայազգի մեծանուն երաժիշտ, ֆիլմի համահեղինակ Սերժ Թանկյանը, Կանադայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, ինչպես նաև կանադահայ համայնքի բազում ներկայացուցիչներ։



Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52462