ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակը:
Միջնորդությունները վերաբերում են Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Բացի այդ, պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52437