Գագիկ Խաչատրյանն «Աստղիկ» ԲԿ-ում հետազոտվելուց հետո տեղափոխվել է կալանավայր

Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։


Այս մասին հայտնել է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նրա խոսքով, կալանավորը քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել հետազոտման նպատակով։ Այժմ արդեն նա տեղափոխվել է հետ «Երևան–Կենտրոն» ՔԿՀ:


Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. Երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։


Նրան և եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52427