Հայ հակաօդայինների փայլուն գործողությունները զորավարժության շրջանակում

Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությանը:


Վճռական փուլին հետևելու նպատակով զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ մայոր Արմեն Վարդանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Մեկնարկից հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները: Մարտական հրաձգության փուլին ներառված էր Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր, ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ: ՀՕՊ և ավիացիոն ստորաբաժանումները համատեղ կատարել են առաջադրված խնդիրները: ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողները Ս-300 համակարգերով խոցել են ինչպես մեզ տրված, այնպես էլ դաշնակից պետությունների պայմանական թիրախները և արձանագրել գերազանց արդյունքներ:


Վճռական փուլից հետո տեղի է ունեցել զորավարժության փակման արարողությունը, որի շրջանակում մասնակից պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչները մեդալներ, պատվոգրեր և արժեքավոր նվերներ են հանձնել ազգային ստորաբաժանումների զինծառայողներին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52416