«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։
Այս մասին ասված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարության մեջ:
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում», - ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնել էիք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը լքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նա հանդես էր եկել ծավալուն հայտարարությամբ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52407