Դատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության մասին բրիտանացու պատմածները

Դատախազությունն ուսումնասիրում է 18 տարի առաջ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ բրիտանացի Սթիվեն Նյուտոնի պատմածները լրատվամիջոցներին: Այս մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


Հիշեցնենք՝ նյուտոնը լրատվամիջոցներին պատմել է, որ ականատես է եղել, թե ինչպես է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին:


Նա նշել է, որ 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը որոշեց հաշվի չառնել իր ցուցմունքները՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն էր։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52389