Մի խումբ հայ գործարարներ՝ «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը: Այդ մասին են վկայում «ՍՊԱՐԿ-Ինտերֆաքս» համակարգի տվյալները:
Նշվում է, որ ասոցիացիան գրանցվել է այս շաբաթ Մոսկվայում, դրա նախագահը Կարապետյանն է:
Սամվել Կարապետյանից բացի ընկերակցության հիմնադիրների թվում են «Տաշիրի» կողմից վերահսկվող Ֆորա-բանկի նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիրի» առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, գինիներ ներմուծող «Լուդինգ»-ի համասեփականատեր Արմեն Շահազիզյանը և ուրիշներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52380