Պակիստանը կարող է համատեղ ձեռնարկություն ստեղծել Ադրբեջանի հետ

Պակիստանը հետաքրքրված է համատեղ ձեռնարկություններ ստեղծել Ադրբեջանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Մոհամեդ Հան Սաիդը:


Նա նշել է, որ Պակիստանում շատ զարգացած է տեքստիլ արդյունաբերությունը և դեպի Ադրբեջան արտահանման 60 տոկոսը բաժին է ընկնում տեքստիլին:


Ըստ նրա, մոտակա ապագայում կարող է քննարկվել Ադրբեջանի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52375