ՄԻԵԴ-ը հօգուտ 13 ադրբեջանցի ակտիվիստի որոշում է կայացրել ընդդեմ Ադրբեջանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր Ադրբեջանից ստացված 15 բողոքի հիման վրա որոշում է կայացրել, ըստ որի Ադրբեջանը 13 քաղաքական և հասարակական ակտիվիստի պարտավորվում է տարբեր գործերով 5-11 հազար եվրո փոխհատուցում վճարել:


Բողոքները վերաբերել են ակտիվիստների խոսքի ազատության, կտտանքների բացառման, արդար դատաքննության և այլ իրավունքների ոտնահարումներին, ինչպես նաև 2006-2015թթ. խաղաղ հավաքներին մասնակցելու համար նշանակված վարչական տույժերին և կալանքներին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52369