ԱՄՆ-ում Ռուսաստանին անվանել են կիբերտարածությունում ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը։ Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության գործակալությանը կից իրավաբանական խորհրդական Գլեն Հերսթելը:
Նրա խոսքով՝ այդ ոլորտում ԱՄՆ-ի համար վտանգ են ներկայացնում նաև Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Իրանը։
«Ռուսաստանը՝ իր մեծ հնարավորություններով և սխալ տեղեկություններ ու ապատեղեկատվություն տարածելով, միանշանակ թիվ մեկն է»,-ընդգծել է Հերսթելը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52364