Թուրքիան պատրաստ է փախստականների համար դռները բացել դեպի Եվրոպա, եթե անհրաժեշտ աջակցություն չստանա Արևմուտքից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Կա՛մ դուք կաջակցեք մեզ Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու հարցում, կա՛մ մենք ստիպված կլինենք բացել մեր սահմանային անցումները: Կամ դուք մեզ կաջակցեք, կամ ոչ ոք թող չզղջա ոչ մի բանի համար: Մենք մտադիր էինք 1 միլիոն փախստականներ տեղավորել անվտանգության գոտում»,- նշել է Էրդողանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52338