Զարիֆը «բանտապան» է անվանել ԱՄՆ-ի Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը «բանտապան» է անվանել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC), որը ծանուցում է Վաշինգտոնի սահմանած նոր միջազգային պատժամիջոցների մասին:


«OFAC-ն իրեն բացառապես որպես բանտապան է պահում»,- գրել է Զարիֆը: «Եթե հետաձգում խնդրեք, նա կմերժի եւ մենախուց կնետի հանդգնության համար, իսկ եթե խնդրեք մեկ անգամ էլ, ապա կարող եք հայտնվել կախաղանին»,- նշել է Իրանի նախարարը:


Նրա խոսքով, ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը մեղմացնելու միակ միջոցը դահճի օղակից ազատվելն է»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52330