Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձերը 10 տոկոսով կբարձրանան: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում:
Գործադիրը որոշում է կայացրել բյուջեի եկամուտներն ու ծախսերը ավելացնել 1,665 մլրդ դրամով, և այդ գումարներն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով կսահմանվի ֆինանսավորման բանաձև դպրոցների համար, որտեղ մեկ դրույքի նվազագույն շեմ կսահմանվի 108 հազար դրամը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենի նպատակն ուսուցիչների պատշաճ որակ ապահովելն է:
«Չեմ կարծում, որ սա հեղափոխական աճ է, բայց սա գործընթացի մեկնարկն է, որը կշարունակվի, եթե մեխանիզմները ճիշտ կառուցենք այնպես, որ դա որակի հետ ուղղակի կապ ունենա»,- ընդգծեց վարչապետը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/52316